ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայկական ազգային կինոակադեմիան հիմնադրվել է 2011թ-ին: Ակադեմիայի հիմնադրման և գործունեության հիմնական նպատակն է կինոարտադրության խթանումը մեր երկրում: Հանդիսանալով հասարակական կազմակերպություն` այն միավորում է կինոարվեստում, ֆիլմարտադրության և կինոգիտության բնագավառներում նկատելի ավանդ ունեցող գործիչների: Գործունեությունն ուղղված է հայկական կինոյի հարուստ ժառանգությունը ներկայացնելու և ոլորտի  այսօրվա առաջնթացի խթանմանը:

Կինոակադեմիայի առաջին ղեկավարն է եղել   կինոգետ Դավիթ Մուրադյանը 2011-2016թթ: Այնուհետ` 2016-2017թթ-ին ղեկավարել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, իսկ 2017-2019 թ-ի փետրվարը` կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: 2019թ-ի մարտին ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ Ռուբեն Ջաղինյանը: Ակադեմիան այժմ ունի 30 անդամ և նախագահություն վեց հոգուց բաղկացած:

 Հայկական ազգային կինոակադեմիան իրականացնում է Անահիտ` ազգային կինոյի միակ մրցանակաբաշխությունը, ներկայացնում է հայկական ֆիլմեր աշխարհի լավագույն մրցանակաբաշխություններում և կինոփառատոններում, կոչված է կազմակերպելու ոլորտի զարգացմանն ուղղված սեմինարներ, սիմպոզիումներ և այլ միջոցառումներ և նախագծեր, որոնց նպատակն է կինոարտադրության խթանումն ու զարգացումը Հայաստանում:

ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Ռուբեն Ջաղինյան - Կինոակադեմիայի Նախագահ

Անետա Երզնկյան - Կինոակադեմիայի Խորհրդի անդամ

Էդգար Բաղդասարյան-Կինոակադեմիայի Խորհրդի անդամ

Կարեն Ղազարյան - Կինոակադեմիայի Խորհրդի անդամ

Հարություն Խաչատրյան-Կինոակադեմիայի Խորհրդի անդամ

Վարդան Աբովյան

Սարիկ Անդրեասյան

Ղևոնդ Անդրեասյան

Սերժ Ավեդիքյան

Դավիթ Բաբայան

Ռոբեր Գեդիգյան

Գևորգ Գևորգյան

Սուրեն Թադևոսյան

Ռաֆայել Մինասբեկյան

Ռուբեն Դիշդիշյան

Միքայել Դովլաթյան

Արման Երիցյան

Ռուբեն Երզնկյան

Գարեգին Զաքոյան

Հրանտ Հակոբյան

Վահան Հովհաննիսյան

Կարեն Հովհաննեսյան

Սուսաննա Հարությունյան

Արթուր Ջանիբեկյան

Ռոբերտ Մաթոսյան

Արմեն Մարտիրոսյան

Մկո Մալխասյան

Գեորգի Շաբանով

Շուշանիկ Միրզախանյան

Արամ Մովսեսյան

Էդուարդ Իլոյան

Միքայել Պողոսյան

Միքայել Ստամբոլցյան

Դավիթ Սահակյանց

Դավիթ Սաֆարյան

Թամարա Ստեփանյան

Վահագն Տեր-Հակոբյան